Մայրիկի դպրոց

Օրորներ ձեր փոքրիկի համար. Մայրիկի դպրոց

«Մայրիկի դպրոցում» այսօր հյուրընկալել ենք ԵՊՀ դոցենտ, հայտնի հեղինակ-կատարող Լիլիթ Պիպոյանին։

Լիլիթ Պիպոյանը մի քանի օրորոցայինների հեղինակ է, և հենց ա՛յդ օրորոցայինների, նաև ընդհանրապես օրորոցայինների և երեխային վաղ տարիքից առաջարկվող երաժշտության մասին է զրույցը։

Լ․Պիպոյան — Ես ավելի սիրում եմ «օրոր» բառը, քան «օրորոցայինը»։

Ընդհանրապես իմ երգերն ավելի մեծ մարդու մտորումներից են բխում։ Սա ուղղակի հասարակական պատվեր է եղել, որովհետև մոտեցել են ինձ կոնկրետ ջահել մամաներ և ասել․ «Իսկ ինչու՞, օրինակ, օրորների դիսկ չեք ձայնագրում, մենք դրա կարիքն ունենք»։

Ես հասկանում են էդ կարիքը որտեղից է գալիս, որովհետև ինքս, երբ փոքրիկ երեխաներ ունեի,անկեղծ ասած էն ժամանակ ընդհանրապես մտքովս չէր անցնում գրել օրորներ, բայց երբ մտածում էի՝ իսկ ի՞նչ կարող եմ ես երգել, ես չէի ուզում երգել էնպիսի օրորներ, որոնք պարունակում էին անհասկանալի բառեր։ Ընդ որում, ես կարծում եմ, որ օրորների կարիք ունեն ոչ միայն նորածինները․ մեկ, երկու, երեք, չորս, հինգ տարեկան երեխաներն էլ դրա կարիքն ունեն։ Իրենք սիրում են լսել պատմություններ և իրենք սիրում են լսել մեղեդիին զուգահեռ պատմություն նաև երգի մեջ։ Այդ պատճառով երգել ազգագրական երգեր գուցե իմաստ ունի շատ փոքրիկների համար, բայց արդեն խոսող, ընկալող երեխայի համար պետք է այնպիսի բան երգես, որ մեջը պատմություն ունենա, և էդ պատմությունը պիտի երգվի ժամանակակից հայերենով։ Չեմ ժխտում ազգագրականների արժեքը, բայց մանկական պոեզիայի և մանկական երգերի և նաև ժամանակակից լեզվով երգվող օրորների մեծ պակաս ունենք։

Շարունակությունը՝ զրույցում:

Ցուցադրել ավելի
Back to top button