Լուրեր

Ի՞նչ կա-չկա մեր Պտտվող մոլորակում

Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցն արդեն 4-րդ անգամ կազմակերպում է «Սասունի արծիվ» ազգային երգի դպրոցականների փառատոնը և հրավիրում  է 6-17 տարեկան աշակերտներին մասնակցելու փառատոնին, որը կանցկացվի դպրոցում փետրվարի 25-ին։ Պայմանները՝ լավ ձայնային տվյալներ, ազգագրական, ազգային կամ ռազմահայրենասիրական 1 երգի կատարմամբ տեսանյութ, որը պետք է ուղարկել մինչև փետրվարի 15-ը թիվ 2 դպրոցի տնօրինությանը, որպեսզի հանձնաժողովը կարողանա ընտրություն կատարել։

Գեղարքունիքի մարզի Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նկարչության խմբակի 6 սաների ստեղծագործությունները ներկայացվել են Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող միջազգային մրցույթի նախընտրական փուլում։

«Մետաքսի ճանապարհ. ժամադրություն արվեստի հետ. մետաքսի ճանապարհը երեխաների սրտերում»․ այս անունն է կրում ցուցահանդես-մրցույթը։ Կենտրոնի ուսուցիչ Շուշան Աչիկյանի սաներ Գոհար Մուրադյանի, Արտյոմ Հովեյանի, Վեմիր Ադլոյանի, Անահիտ Չքոլյանի, Գեղեցիկ Բաղդասարյանի և Լարիսա Վիրաբյանի նկարները հաղթահարել են նախընտրական փուլի պահանջները, և 6 պատանի նկարիչներն արժանացել են վկայականների: Մրցույթի հաջորդ փուլերում էլ հաջողություն մաղթենք մեր ընկերներին։

Ցուցադրել ավելի
Back to top button