Մայրիկի դպրոց

Մայրիկ․ մեր նոր դերը կյանքում

Միշտ հետաքրքիր են այնպիսի թեմաները, որոնք մասնագետն է առաջարկում՝ ելնելով պրակտիկ գործունեության ընթացքում արած իր դիտարկումներից և իրեն հանդիպած խնդիրներից։

Հոգեբան Էմմա Արզիևայի առաջարկությամբ այսօր քննարկելու ենք հետևյալ թեման՝ սովորությունների փոփոխության և ինչ-ինչ սահմանափակումների անհրաժեշտությունը մայրիկների կյանքում՝ մայրիկ դառնալուց հետո։

Է․Արզիևա — Կյանքը փոխվում է երեխա ունենալուց հետո և, կարելի է ասել, գրեթե նույնը չի դառնում այլևս երբեք։ Ինչու՞ որոշեցի անդրադառնալ այս հարցին, որովհետև իմ աշխատանքային պրակտիկայում հաճախ բախվում եմ այնպիսի խնդիրների, երբ ծնողները հարցնում են, թե, օրինակ, երեկոյան ժամերին ինչպե՞ս կարող են անընդմեջ տանը մնալ, երբ երեխան քնում է, քանի որ քնի մասնագետ լինելով, ես հորդորում եմ երեկոյան մնալ տանը և երեխայի քնի մուտքը սկսել տանը։ Եվ ինձ հարցնում են՝ ստացվում է երեկոյան մենք էլ երբեք չպե՞տք է ոչ մի տեղ գնանք։

Ես նման դեպքերում միշտ հիշում եմ իմ առաջնեկի ծննդյան պատմությունը, երբ ես և ամուսինս երեք տարի երեկոյան ժամերին ընդհանրապես տնից դուրս չենք եկել, և մենք, այնպես չէ, որ օրինաչափություն ենք կամ օրինակելի ծնողների կերպարներն ենք․ ուղղակի մենք չունեինք օգնող, մեր փոքրիկին խնամող և ստիպված տանն էինք մնում, երբ նա քնում էր։ Եվ սա շատ բնական է՝ ընդունել, որ կյանքը այլևս առաջվանը չի լինելու։ Եվ հենց այստեղ պետք է նշեմ, որ երբ մենք ծնող ենք դառնում, մենք նոր դեր ենք ներքնայնացնում՝ ծնողի դերը։ Մինչև ծնող դառնալը գուցե ուսանող էինք կամ աշխատակից էինք, կամ մեր ծնողների դուստրը կամ որդին էինք, մեր ամուսնու կինն էինք, և այդ դերերի հետ ապրում էինք՝ լավ կամ վատ։ Երբ ծնող ենք դառնում, արդեն այդ դերն ենք ներքնայնացնում, ինչն իր հետ բերում է մի շարք պարտավորություններ։

Սկզբում դրանք միայն պարտավորությունների տեսքով են։

Վերջերս մի հոդված էի կարդում, որտեղ նշված էր, որ եթե կապվածության պահանջմունքը բազային չլիներ, հնարավոր է՝ մարդկությունը վերանար։ Մինչդեռ մենք շարունակում ենք երեխաներ ունենալ, չնայած, որ դժվար է ծնող լինելը, չնայած, որ մենք շատ պարտավորություններ ունենք, բայց միևնույն է, մենք շարունակում ենք այդ պարտավորություններին ընդառաջ գնալ կրկին ու կրկին անգամ, որովհետև կա կապվածությունը, և մենք այդ պարտավորությունների դիմաց ստանում ենք պտուղներ երեխայի ժպիտի տեսքով, երեխայի ուրախության տեսքով, երեխայի սիրո տեսքով։

Բայց ամենամեծ խնդիրը, որն ուզում եմ նշել, այն է, որ մենք ուզում ենք համակարգել մեծերի կյանքը փոքրերի կյանքի հետ։ Եթե խոսենք հանրահաշվորեն, «համակարգել» նշանակում է երկու աշխարհների համանման մասնիկները ներառել իրար մեջ։ Եվ ստացվում է, որ փոքրիկների աշխարհում ինչ-որ ատրիբուտներ բաց են թողնվում։ Մենք իրենց դեռ նոր ծնված, արդեն բերում ենք մեծերի աշխարհ և փորձում ենք թելադրել մեր կանոնները՝ այսպես պետք է լինի։ Պետք է այդ երկու աշխարհները ոչ թե համակարգել, այլ համախմբել․․․

Ցուցադրել ավելի
Back to top button