Լուրեր

Հայաստանի կարատեի պատմության մեջ առաջին անգամ հայ մարզիկը ոսկե մեդալ է ձեռք բերել Եվրոպայից

Հայաստանի կարատեի երիտասարդական հավաքականի անդամ Գոռ Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել Թբիլիսիում անցկացված պատանիների, երիտասարդների և Մ21 տարեկանների Եվրոպայի 51-րդ առաջնությունում:

Հին աշխարհամասի առաջնության Մ21 տարեկանների պայքարում -84 կգ քաշային Գոռ Ներսիսյանը 5 հաղթական մենամարտ անցկացնելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ արդեն առավելության է հասել մակեդոնացի Վիտոմիր Տրաջկովսկու նկատմամբ:

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի հաղորդմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կարատեի Եվրոպայի առաջնության հաղթող է ունեցել:

Ցուցադրել ավելի
Back to top button