Լուրեր

Մեկնարկում է «Իմ կյանքը համայնքում» ծրագիրը

ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների բաժինը հայտարարում է «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի 2023-2024 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի մեկնարկը:

Ծրագրի առանցքում հայրենաճանաչությունն է․ տեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթների ուսումնասիրությունը։ Հյուրընկալող դպրոցներում կիրականացվեն նախագծային ծրագրեր, կգործեն խմբակներ, որոնց կմանսակցեն աշակերտները։

Ծրագրին կարող են մասնակցել 14-16 տարեկան այն աշակերտները, ովքեր պատրաստ են մեկ շաբաթ հյուրընկալվել այլ համայնքում, կրթությունը շարունակել տվյալ համայնքի դպրոցում և բնակվել համայնքի ընտանիքներից մեկում։

Մասնակցության համար գրանցման վերջնաժամկետը մարտի 15-ն է։ Դպրոցներում աշակերտների հյուրընկալման տևողությունը՝ ապրիլի 22-26-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button