Լուրեր

Մայրաքաղաքում կենսունակությունը կորցրած ծառերը կփոխարինվեն նոր տնկիներով

Քաղաքային իշխանությունները մայրաքաղաքում կանաչ և բուսածածկ տարածքների ընդլայնման նպատակով իրականացնում են ծառերի փոխարինում նոր տնկիներով:

Երևանյան մայթերից ու պուրակներից հեռացվելու են կենսունակությունը կորցրած ծառերը: Մասնագետները փաստում են՝ հարյուրամյա ծառերը ընկնելու վտանգի տակ են: Միայն այս ձմռանը քամուց 28 ծառ է կոտրվել ու շրջվել:

Ծառերի փոխարինման աշխատանքները մասնագիտորեն հիմնավորված իրականացնելու համար ստեղծվել է հատուկ գիտատեխնիկական խորհուրդ, որն էլ հսկելու է ողջ գործընթացը: Կանաչապատ տարածքների սակավությամբ պայմանավորված՝ առաջիկա ծրագրով կփոխարինվեն հիմնականում կենտրոն վարչական շրջանի ծառերը. կտնկվեն բացառապես արժեքավոր ծառատեսակներ: Կանաչ տարածքների ընդլայնումը գերխնդիր է քաղաքային իշխանության համար, աշխատանքները կրում են շարունակական բնույթ: 

Ցուցադրել ավելի
Back to top button