Լուրեր

Երևանի ամենահին քարայրում մշակույթի հարուստ հավաքածու է հայտնաբերվել

Երևանում՝ Հրազդան գետի ափին հայտնաբերվել են տասնյակ քարանձավներ, որոնք բնակեցված են եղել մարդկության պատմության ամենավաղ շրջանից՝ վաղ հին քարի դարից։

Հին քարեդարյան մշակույթի հարուստ հավաքածու է հայտնաբերվել մայրաքաղաքի ամենահին՝ «Երևան-1» քարայրում: Այստեղից հայտնաբերվել է ավելի քան 20 հազար՝ տարբեր գույների ու երանգների՝ վանակատից, կայծքարից, բազալտից և հասպիսից պատրաստված բազմատեսակ աշխատանքային գործիքներ, նաև կենդանիների ոսկորներ:

Հայտնաբերվել է նաև քարայրի բնակչի` համեմատաբար լավ պահպանված կմախքը: Հնագիտական նյութերը պահպանվում են Երևան քաղաքի պատմության թանգարանում:

Ցուցադրել ավելի
Back to top button