Լուրեր

Քաղաքացու օրվա առթիվ դպրոցականները կներկայացնեն ուսումնական նախագծեր

Համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի` յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին շաբաթ օրը շվում է ՀՀ քաղաքացու օրը:

Այդ օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկել է դպրոցների սովորողների շրջանում անցկացնել ուսումնական նախագիծ` «Հայրենիքը պետություն է» խորագրով:

Նախագծի շրջանակում սովորողներն իրենց նախընտրելի ձևաչափով /նկարներ, կոլաժներ, ձեռքի աշխատանքներ/ պետք է ներկայացնեն յուրահատուկ և հետաքրքիր տեղեկատվություն այն տարածքի մասին, որտեղ ապրում են: Կատարված աշխատանքի ընթացքը պետք է ներկայացվի մինչև 3 րոպե տևողությամբ տեսանյութով կամ տեսանյութերի շարքով:

Արդյունքներն ամփոփվելու են դպրոցներում և ապրիլի 27-ին տեղադրվելու դպրոցի ֆեյսբուքյան էջում կամ կայքում:

Ցուցադրել ավելի
Back to top button