Զարթուցիչ

Մարտի 7-ը օրացույցում. Զարթուցիչ

Օրացույցը հիշեցնում է, որ այսօր հեռախոսի ծննդյան օրն է։

Չնայած հեռավորության վրա ձայնային հաղորդակցության գաղափարը մշակվել էր տասնիններորդ դարի կեսին ֆրանսիացի ինժեներ մեխանիկ Շարլ Բուրսելի կողմից և հենց նա է առաջին անգամ օգտագործել «տելե–ֆոն»՝ «հեռախոս» բառը, բայց սարքի ստեղծողն է համարվում ամերիկացի գիտնական Ալեքսանդր Բելլը։

1876 թվականի մարտի յոթին ԱՄՆ-ում Բելլն ստացավ իր ստեղծած սարքի արտոնագիրը, որն էլ հաստատեց նրա՝ գյուտի հեղինակի իրավունքը։

Ծննդյան օրից մինչև այսօր «հեռախոս» սարքը շատ կերպարանափոխությունների է ենթարկվել, որից սակայն չի փոխվել դրա շատ կարևոր դերը՝ հեռվից հեռու միմյանց հետ խոսելու հնարավորություն ստեղծելը։

Մարտի 7-ը նաև Հարավային բևեռի հայտնագործության օրն է համարվում։ 1912 թվականի մարտի յոթին Թասմանիա կղզու Հոբարթ քաղաքից նորվեգացի բևեռախույզ Ռուալ Ամունդսենը տեղեկացրեց աշխարհին, որ հայտնաբերել է Հարավային բևեռը։

Եթե սիրում եք աշխարհագրական բացահայտումների մասին պատմությունները, որոնք նախևառաջ խիզախ մարդկանց պատմություններ են, այսօր աշխարհագրության դասին կարող եք հենց ա՛յս պատմությանը ծանոթանալ ձեր ուսուցիչների օգնությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button