Լուրեր

Հայաստանում սպասվում է տեղումնառատ եղանակ

Հայաստանի տարածքում մարտի 19-22-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, մարտի 19-ին, 20-ի գիշերը տեղումները առանձին վայրերում կլինեն ինտենսիվ։

«Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 20-22-ին՝ նույնքան կբարձրանա։  

Երևանում մարտի 19-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 19-ին տեղումները կլինեն ինտենսիվ։

Ցուցադրել ավելի
Back to top button