Մեկնարկ

«ԱԲ սերունդ»․ ծրագիր դպրոցականների համար

2023 թվականի սեպտեմբերի 1-ից FAST հիմնադրամի /Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ/ նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ  16 դպրոցում մեկնարկեց «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրի փորձարարական փուլը, որը կավարտվի 2026 թվականի օգոստոսին։ Մոտ մեկ ամիս առաջ այն դպրոցներում, որտեղ գործում է ծրագիրը, անցկացվեցին մաթեմատիկայի և ծրագրավորման օլիմպիադաներ, որոնց արդյունքներն ամփոփվել են օրերս։

«ԱԲ սերունդ» ծրագրի, դրա նպատակների և այս օլիմպիադայի առանձնահատկության մասին է մեր զրույցը «ԱԲ սերունդ» ծրագրի բովանդակության համակարգող Ավագ Սայանի, Մարտունու Տ․ Աբրահամյանի անվան ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արմեն Մանուկյանի և նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արման Մանուկյանի հետ, որը «ԱԲ սերունդ» ծրագրի մաթեմատիկայի օլիմպիադայի առաջին մրցանակակիրն է։

Ցուցադրել ավելի
Back to top button