Լուրեր

Մանկապատանեկան մրցույթ-ցուցահանդես՝ նվիրված խաղաղությանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամըապրիլ-հունիս ամիսներին անցկացնում է «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը: 

Մրցույթ-ցուցահանդեսը նվիրված է աշխարհում խաղաղությանը՝ պատերազմի և բռնության բացառմանը։

«Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը միտված է մշակութային կրթության ոլորտում, մասնավորապես՝ կերպարվեստի բնագավառում, շնորհալի երեխաների բացահայտմանը: Մրցույթը միտված է շնորհալի երեխաների ստեղծագործական ունակությունների զարգացմանն ու ինքնադրսևորմանը, ինչպես նաև համապատասխան միջավայրի ստեղծմանը՝ հետագայում հայկական մանկապատանեկան կերպարվեստի ոլորտը ներկայացնելու միջազգային հեղինակավոր հարթակներում։

Մրցույթ-ցուցահանդեսին կարող են մասնակցել Երևանում և ՀՀ մարզերում գործող արվեստի և գեղարվեստի դպրոցների, ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների շնորհալի երեխաները:

Մեկ մասնակիցը մրցույթին կարող է ներկայացնել միայն մեկ ստեղծագործական աշխատանք: Մրցույթ-ցուցահանդեսին խմբակային աշխատանքներ չեն թույլատրվում։

Մրցույթ-ցուցահանդեսին մասնակցությունն անվճար է:

Մրցույթին մասնակցելու համար ուսումնական հաստատություններն ինքնուրույն ընտրում են լավագույն երեխաների ստեղծագործական աշխատանքները:

Այն հայտերը, որոնք չեն համապատասխանում պահանջներին, չեն թույլատրվի մասնակցել մրցույթ-ցուցահանդեսին։

Նախընտրական փուլի աշխատանքները և հայտը (կցվում է) ընդունվում են 01.04.-10.04.2024 թ. հետևյալ հասցեով՝ Երևան, Տերյան 72: Հեռախոս՝ (+374)99-42-45-23(+374)91-97-99-51: Էլելտրոնային փոստ՝ [email protected]: Նախընտրական փուլի աշխատանքները և հայտը կարող են ուղարկվել մասնակցի կողմից նաև էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] հասցեին:

Ցուցադրել ավելի
Back to top button