Զարթուցիչ

Կավից կրծքազարդեր արցախցի Աննայից. Զարթուցիչ

Բնապահպանական օրացույցը հիշեցնում է, որ մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է։ Նշվում է 1993 թվականից ՄԱԿ-ի որոշմամբ։ Օրվա նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել ջրային պաշարների վերականգնման ու պահպանման խնդիրներին։ Չմոռանանք, որ ջրային պաշարների անխնա վատնումը սպառնալիք է մարդկության համար։

Իսկ ուզու՞մ եք իմանալ, թե ինչով են դասերից հետո զվաղվում Բջնի գյուղի տղաներն ու աղջիկները։ ԵՊՀ Ժուռնալիտիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Սյուզաննա Դեմիրճյանն իր ռեպորտաժում պատմում է գյուղի արտադպրոցական առօրյայի մասին։

Հաղորդման ընթացքում կծանոթանանք նաև արցախցի Աննա Ծատրյանի հետ, որը զբաղվում է կավագործությամբ և գեղեցիկ կրծքազարդեր է պատրաստում։

Ցուցադրել ավելի
Back to top button