Լուրեր

Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ը 2024 թ. մարտի  31-ին`ժամը 14։00-ից 17:00, Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու բակում կիրականացնի 3-րդ «Զատկական փառատոն»-ը։ Փառատոնի շրջանակում երեխաները և պատանիները կցուցադրեն իրենց ձեռքի աշխատանքները և հանդես կգան երաժշտական կատարումներով։

Այս ընտանեկան տոնին հանրությունը հնարավորություն կունենա մասնակցելու համաժողովրդական տոնախմբությանը, այդ թվում՝ միանալու վարպետության դասերին և պատրաստելու օրվա խորհրդանիշ ձեռքի աշխատանքներ։ Փառատոնի խորհրդանիշ գույնը կարմիրն է, և ցանկալի է՝ մասնակիցներն այդ օրը կրեն խորհրդանշող կարմիր հագուստ կամ որևէ դետալ: 

«Զատկական փառատոն»-ը ներառական միջոցառում է, որի նպատակն է ստեղծել մշակութային հարթակ՝ երեխաների, պատանիների ինքնադրսևորման և ինտեգրման համար:

Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ:

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրամադրում է անվճար գեղարվեստական կրթություն: 

Զատկական փառատոնը կարևոր մշակութային իրադարձություն է, որը հնարավորություն է տալիս երեխաներին բացահայտելու իրենց կարողությունները, գտնել նոր ընկերներ և նպաստել ազգային, համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու ձևավորմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button