Զարթուցիչ

Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա հռչակումից մինչև Մանկական գրքի միջազգային օր

Ասում են՝ ապրիլ ամսին, արդեն, կարող ենք տեսնել առատ ու հարուստ բուսականություն։ Սա նշանակում է, որ օր-օրի հրաժեշտ ենք տալիս անձրևանոցին և մոտենում ենք ավելի տաք ու արևոտ օրերին։  

Հիմա եկեք պարզենք, թե ի՞նչ կարևոր իրադարձություններ են նշվում ապրիլի 2-ին։ 

Այսպիսով, Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը սահմանվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից՝ 2007 թվականի ապրիլի 2-ին։ 

Իրազեկման նպատակն է՝ ապահովելու և խթանելու մարդու բոլոր իրավունքները և հիմնարար ազատությունները աուտիզմ ունեցող անձանց համար՝ այլ մարդկանց հետ հավասար հիմունքներով:

Ուստի՝ իրազեկումն ու դրա արդյունավետ բարելավումը կօգնեն ապրել իրավահավասար հասարակության մեջ։

Ամեն տարի՝ ապրիլի 2-ին,  նշվում է նաև Մանկական գրքի միջազգային օրը։ 

Ի դեպ՝  օրը սահմանվել է ի պատիվ դանիացի հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի։

Մանկական գրքի միջազգային օրն ընդունվել է 1967 թվականին՝ «Երիտասարդների համար գրքերի միջազգային խորհրդի» նախաձեռնությամբ։

«Երիտասարդների համար գրքերի միջազգային խորհրդի» նախաձեռնած միջոցառումները կարևորում են վաղ տարիքից լավ գրքեր կարդալու անհրաժեշտությունը, մանկական գրքերի դերը անհատի ձևավորման, զարգացման ու կայունության գործում։ 

Ընթերցասիրությունը ոչ միայն նոր հնարավորություններ  է բացում երիտասարդների առաջ, այլ նաև՝ զարգացնում է կարևոր, օգտակար միջանձնային և մասնագիտական հմտություններ։ 

Այսպիսով, օրվա նպատակն է երեխաների ուշադրությունը սևեռել գրականության և գիրք կարդալու մշակույթի վրա։

Ամեն տարի՝ ապրիլի 2-ին,  շատ երկրներում անցկացվում են միջոցառումներ, իրազեկման սեմինարներ ու այլ նախաձեռնություններ, որոնք նվիրված են մանկական լավագույն աշխատանքներին։  

Ցուցադրել ավելի
Back to top button