Զարթուցիչ

Ինչի՞ մասին են պատմում հուշարձանները և ո՞վ է լսում նրանց զրույցը. Զարթուցիչ

Այսօր աշխարհում նշվում է Ռադիոսիրողների միջազգային օրը։ Շնորհավորում ենք բոլոր ռադիոսիրողներին՝ այն մարդկանց, ովքեր տարված են սիրողական ռադիոկապով, և ում համար թվային հաղորդակցությամբ տարված ժամանակակից աշխարհում ռադիոն մնում է ամենահետաքրքիր կապի և հաղորդակցության միջոցը, իսկ ռադիոսխեմաների ուսումնասիրությունը, դրանց հավաքելն ու ռադիոեթերում որոնումները՝ ամենահետաքրքիր զբաղմունքը։

Իսկ ի՞նչ է նշանակում ռադիոսիրող։ Իհարկե, կարելի է պատկերացնել, որ դա ռադիոլսողն է, ով սիրում է լսել ռադիոհաղորդումներ, բայց իրականում ռադիոսիորղներ են համարվում այն մարդիկ, ովքեր տարված են ռադիոկապով և դրա նորանոր հնարավորությունների բացահայտմամբ։

Ի դեպ, այսօր աշխարհում հայտնի ռադիոինժեներներ, ոլորտի այլ հայտնի մասնագետներ էլ իրենց ճանապարհը հենց որպես ռադիոսիրող են սկսել։

Այսօր աշխարհում նշվում է նաև Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, որը հայտնի է նաև որպես Հուշարձանների պահպանության միջազգային օր։ Այն նշվում է 1983 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկությամբ։

Երկիր մոլորակի վրա մարդկության տարբեր ժամանակներում ստեղծած և տասնյակ հազարավոր տարիների կենսագրություն ունեցող անթիվ ու անհամար հուշարձաններ կան։ Մարդիկ ստեղծել են դրանք, անցել ու գնացել են թե՛ ստեղծողները, թե՛ ժամանակները, իսկ հուշարձանները մնում են։ Ինչի՞ մասին են պատմում դրանք, ո՞վ է լսում նրանց զրույցները և ինչու՞ այսօր, վազող, շտապող մեր ժամանակներում ոչ միայն չի նվազում դրանց հանդեպ հետաքրքրությունը, այլև մեծանում է, նոր իմաստ ստանում։

Այս հարցով սկսենք զրույցը մեր հյուրի՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց–թանգարանի փոխտնօրեն, ուրարտագետ Վահե Սարգսյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button