ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի մի խումբ ուսանողների նախաձեռնությամբ այս ամառ Երևանի ավագ դպրոցների աշակերտների համար կկազմակերպվի ամառային դպրոց։
Սա դպրոցականներին ֆակուլտետի մասին իրազեկելու և նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում օգտակար լինելու նոր նախաձեռնություններից մեկն է, որի մասին ենք զրուցում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանի և ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության 2–րդ կուրսի ուսանողուհի Մարիա Մայիլյանի հետ։





