Լուրեր

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Ադրբեջանի ընտրանուն

Հայաստանի բասկետբոլի Մ16 տղամարդկանց հավաքականն ավարտել է ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:

Երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը 71:63 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին՝ դառնալով առաջնության բրոնզե մեդալակիր:

Հայաստանի հավաքականի կազմում հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Ռաֆայել Մասումյանն է, ով հավաքել է 20 միավոր:

Հայաստանի կանանց Մ16 տարեկանների հավաքականը ևս ավարտել է ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Վերջին խաղում Հայաստանի հավաքականը 77:71 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականին՝ զբաղեցնելով առաջնության 5-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։

Ցուցադրել ավելի
Back to top button