Էկոակումբ

Մեղվաընտանիքում մի ողջ հասարակարգ է գործում. Էկոակումբ

Եթե մեղուները անհետանան երկրի երեսից, մարդկությունը կգոյատևի ընդամենը չորս տարի: Այս հայտնի խոսքերը պատկանում են ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնին:

Որքան էլ զարմանալի թվա, բայց մեղվաընտանիքներում մի ողջ հասարակարգ է գործում։ Կարճ ասած՝ մեղվաընտանիքում յուրաքանչյուր մեղու գիտի, թե որն է իր պարտականությունը։ Բոլոր մեղվաընտանիքներում կա մայր մեղու, փոշոտմանը մասնակցող մեղուներ, փեթակը շարունակ հսկող զինվոր-մեղուներ և ավելի երիտասարդ մեղուներ, որոնք չեն կարող մասնակցել փոշոտմանը, բայց արտադրում են մայրակաթ, որ կերակրեն մայր մեղվին։

Էկոակումբի հյուրը մեղվաբույծ Մարիանա Ավետիսյանն է՝ ով եկել է պատմելու մեղուների կենսաբազմազանության ու այն վտանգող գործոնների մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button