Ովքեր կենդանասեր են և տնային կենդանիներ են պահում ու խնամում, երևի հիշում են, որ հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է։ Կենդանիների պաշտպանությանը օր նվիրելու որոշումն ընդունվել է 1931թ-ին Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։
Միջազգային համագումարի ժամանակ՝ բնության պաշտպանները որոշեցին օրը նշել բազմազան միջոցառումներով և ընդգծել կենդանիների նկատմամբ պատասխանատվության և խնամքի կարևորությանը։ Ի դեպ հոկտեմբերի 4-ը պատահական չընտրվեց։ 1226թ. այդ օրը մահացել է կաթոլիկ եկեղեցու Սուրբ՝ Ֆրանցիսկոս Ասիզեցին՝ գազանների և թռչունների հովանավորն ու պաշտպանը: Նա սրտացավորեն է վերաբերվել կենդանիներին և մարդիկ նրան դասել են սրբերի շարքը։
Իսկ մենք կենդանիների պաշտապանության օրը որոշեցինք հետևյալ կերպ նշել։ Պատմել մեր կենդանիների մասին, որոնց անձամբ ենք խնամում։





