Էկոակումբ

Պարզվում է՝ ոչ բոլոր կկուներն են լքում ձագերին. Էկոակումբ

Կենդանական աշխարհը երբեք չի դադարում զարմացանել։ Այս անգամ անդրադարձել ենք բնության մեջ հանդիպող այնպիսի թռչնատեսակի, որը ոչ բույն է հյուսում, ոչ էլ ձագերին է խնամում։ Թեև կկուների ոչ բոլոր տեսակներն են, որ իրենց ձագերին չեն խնամում, բայց բոլորն էլ իրենց ձագերին որդեգրող թռչունին ու նրա բույնը մեծ բծախնդրությամբ են ընտրում։ Ի դեպ, նրանք երբեմն ոչ միայն վերադառնում են ու որդեգրող թռչունի հետ կերակրում ձագուկին, այլև՝ հեռվից հսկում են բույնը։ Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են կկուների մասին այդքան բացասական ու, երբեմն էլ, հորինված պատմություններ տարածվում։ Ռադիո Արևիկի տաղավարում կրկին Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնի աշխատակից, թռչնաբան Մանան Ասիկյանն է, ով կօգնի բացահայտել այս միստիկ թռչնատեսակի վարքագիծը։

Ցուցադրել ավելի
Back to top button