Մեր նոր ընկերը՝ Ալեքսանդրը, 7 տարեկան է, սովորում է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում։ Լավ է սովորում, սիրում է խնդիրներ լուծել։
–Ընկերներ շատ ունեմ․ ամբողջ դասարանն իմ ընկերներն են, — ասում է Ալեքսանդրը։ Ընկերների հետ խոսում են տարբեր բաների մասին, օրինակ՝ ֆուտբոլի, որը շատ սիրում է մեր նոր ընկերը ու նաև ֆուտբոլի է հաճախում։ Ալեքսանդրը նաև կիթառի պարապմունքների է մասնակցում, նաև Առինջի մշակույթի տան թատերական խմբակի սան է։
Թատերական խմբակում նրան ամեն ինչ շատ հետաքրքիր է, անհամբեր սպասում է, թե երբ է բեմ բարձրանալու։ Ի դեպ, մեկ ներկայացման մեջ արդեն ընդգրկված է․ դա «Անբան Հուռին» ներկայացումն է, որի մեջ նա գորտի դեր էր կատարում։
–Ե՞վ․․․որպես գորտ ի՞նչ էիր անում, — հարցնում եմ Ալեքսանդրին։
–Դե՜, խոսում էինք․․․մի քանի հատ էլ գորտ կար, — ասում է նա։
Ի՞նչ է ուզում դառնալ Ալեքսանդրը, ի՞նչ է մտածում Ձմեռ պապիկին տեսնելու մասին, ի՞նչ է սիրում նկարել․․․ուզու՞մ եք իմանալ․ դե, միացեք մեր զրույցին․․․





