
Այս տարի ևս՝ արդեն 12-րդ անգամ կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը։ Այն կմեկնարկի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը՝ մայիսի 12-ին Կոմիտաս թանգարան ինստիտուտում։
«Այս տարի հետաքրքիր նորարարություն է սպասվում։ Դրամական պարգևներ կստանան ոչ միայն առաջին հորիզոնականն զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները, այլ նաև երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները։ Նախորդ մրցույթներում պարգևատրվում էին միայն առաջին տեղն զբաղեցրած մասնակիցները»,- նշել է մրցույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը։
Դե իսկ մրցութին դիմելու կարգի և ժամկետների մասին կոմպոզիտորների միությունը կհայտնի ավելի ուշ և մենք այդ մասին էլ ձեզ կտեղեկացնենք։

