Պստիկաշեն

Նոր ընկերներ Պստիկաշենում

Սառան և Դավիթը դասընկերներ են․ սովորում են «Ուսում» հանրակրթական դպրոցի 2-րդ դասարանում։ Պստիկաշեն են եկել մեզ հետ ծանոթանալու, պատմելու իրենց մասին, նաև այն բեմականացման մասին, որին պատրաստվում են ողջ դասարանով, և որը յուրօրինակ նվեր է բոլոր հայ մանուկների ամենասիրելի գրողին՝ Հովհաննես Թումանյանին, իր ծննդյան օրվա առթիվ։

Սառան շատ սիրում է երգել, երգի խմբակ է հաճախում։ Դավիթը շատ սիրում է պարել․ դպրոցում պարի խմբակ է հաճախում և հաճույքով է պարում հայկական պարերը՝ «Քոչարին», «Յարխուշտան»։ 

Երկուսն էլ որոշել են մասնակցել «Մարդուկ–կարդուկ» ընթերցանության մրցույթին և նախապատրաստվում են դրան։ Դավիթն արդեն անհրաժեշտ 5 գրքից 4–ը կարդացել է։ Շատ է հավանել Տիգրան Մեծի մասին հեքիաթը և երազում է մի գիրք նվեր ստանալ, որն ավելի մանրամասն ու շատ տեղեկություններ կտա իրեն Տիգրան Մեծի մասին։ Նաև՝ Սասունցի Դավթի մասին է ուզում շատ բան իմանալ։ 

Սառան երազում է «Սառցե թագուհին» գրքի մասին, որն իրեն խոստացել են նվիրել։

Է՞լ ինչ պատմեցին մեր նոր ընկերներն իրենց մասին․ լսե՛ք մեր զրույցը և կիմանաք․․․

Ցուցադրել ավելի
Back to top button