Շնագայլերին ընտելացնել հեշտ է, քանի որ ենթադրվում է, որ նրանք որոշ շների ցեղատեսակների նախնիներն են: Սակայն պատկերը փոխվում է, երբ հերթը հասնում է այս կենդանու խնամքին ու պահելու պայմաններին։ Դա էր պատճառը, որ քաղաքացիների կողմից գտնված փոքրիկ ձագուկները անկեցին, իսկ փրկվեց միայն մեկը, որն այսօր ապրում է կենդանաբանական այգում։ Հավանաբար, արդեն կռահում եք, որ այս անգամ մեր թեման փոքրիկ շնագայլի մասին է։ Ռադիո Արևիկի տաղավարում է Երևանի կենդանաբանական այգու կենդանաբույժ Նունե Դարբինյանը։






