Ծանոթացե՛ք, մեր նոր ընկերն է՝ Սիմոնա Մկրյանը։
Ես, իհարկե, կարող էի հիմա պատմել Սիմոնայի մասին, բայց ավելի լավ է՝ իրեն լսեք, որովհետև ինքն իր մասին շատ լավ է պատմում։ Կասեմ միայն, որ եթե երբևէ հյուր գնաք Սիմոնային, ձեզ համար տեղնուտեղը շատ համով աղցան կպատրաստի, այդ ընթացքում հնարավոր է՝ տրամաբանական խնդիր առաջարկի ձեզ, որովհետև շատ սիրում է տրամաբանական խնդիրներ լուծել, գուցե նաև երգի ու պատմի իր կարդացած հեքիաթների մասին։ Մի խոսքով՝ ուրախ ժամանակ կանցկացնեք միասին․․․





