«Երբ ես տխուր եմ, նայում եմ հայելու մեջ ու տեսնում եմ, որ տխրությունից իմ աչքերի գույնը բացվել է, իսկ երբ ուրախ եմ, շա՜տ, շա՜տ ուրախ եմ, իմ բիբերի շուրջոսկեգույն գծեր են հայտնվում»,-պատմում է Վիկտորյան։
Ահա թե ինչու Պստիկաշենում մեր նոր ընկերուհուհետ ծանոթության համար ընտրեցի հենց այս վերնագիրը՝ «Զարմանալի աչքերով աղջիկը»։
Վիկտորյան մեր կարճ զրույցի ընթացքում ուրիշ հետաքրքիր բաներ էլ պատմեց իր մասին, օրինակ՝ թե ոնց է նկարչությունն օգնում իրեն, թե ինչ հրաշալի բակում է ինքն ապրում ու ինչ լավ ընկերներ ունի, թե ինչու է որոշել կենդանիներին բուժող բժիշկ դառնալ, ու թե ինչպես կարող է հայրիկի նվիրած Թեդդի արջուկը դառնալ աշխարհում շա՜տ-շա՜տ կարևոր մեկը։ Եվ, իհարկե, ուրիշ հետաքրքիր բաների մասին էլ զրուցեցինք, բայց ավելի լավ է՝ լսեք ինքներդ։





