Հայտնի մարդկանցից ապրիլի 16-ին է ծնվել անգլիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ Չարլզ Սպենսեր Չապլինը, կարճ՝ Չարլի Չապլինը։
Հեռավոր 1889 թվականին, Լոնդոնում է ծնվել լեգենդար դերասանը։ Նրա ծնողները նույնպես դերասաններ էին, և փոքրիկ Չարլին թատրոնում էր անցկացնում իր ժամանակի մեծ մասը։ Առաջին անգամ նա բեմ է բարձրանում հինգ տարեկանում: Որոշ ժամանակ անց, նրա տաղանդն սկսում են նկատել հայտնի ռեժիսորներ և տարբեր դերեր են առաջարկում Չապլինին։ Այդպես սկսվում է նրա փառքի ճանապարհը։
Չարլի Չապլինը նկարահանվում է տասնյակ ֆիլմերում, հանդես է գալիս նաև, որպես ռեժիսոր ու սցենարիստ։ Կինոգետները նրան համարում են բոլոր ժամանակների լավագույն կատակերգակ ու համր ֆիլմերի արքա՝ ամբողջ աշխարհում: Չարլի Չապլինն ապրել է 88 տարի, որից 79-ը անցկացրել է բեմում ու նաև հեռուստաէկրանին։ Ծննդյան օրը, կարծում ենք լավ առիթ է դիտելու նրա ֆիլմերը և ծանոթանալու մեծն Չապլինի արվեստին։





