Զարթուցիչ

Այսօր նշվում է Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրը

Այսօր աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում նշվում է Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրը։ Այն հռչկավել է 1995 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր վեհաժողովի կողմից: Օրվա առթիվ տարբեր երկրներում գրքերի տոնավաճառներ, ցուցահանդեսներ, գրողների հետ հանդիպումներ և զանազան այս միջոցառումներ են կազմակերպվում։

Իսկ գիտե՞ք, թե ինչու է հենց ապրիլի 23-ն ընտրվել որպես Գրքի միջազագային օր։ Որովհետև 1616 թվականի այս օրն են կյանքից հեռացել համաշխարհային գրականության հանճարներ Ուիլյամ Շեքսպիրն ու Միգել դը Սերվանտեսը։ Որոշումը կայացնելուց հետո ՅՈւՆԵՍԿՕ-ն հանդես եկավ նաև ուղերձով, որն ուղղված էր հատկապես երիտասարդությանը․ վայելել ընթերցանությունն ու հարգանքի տուրք մատուցել նրանց, ովքեր նպաստել են մարդկության սոցիալական և մշակութային առաջընթացին: Չէ՞ որ գրքերի շնորհիվ ենք մենք ստանում գիտելիք, հոգևոր և բարոյական արժեքներ, ընկալում ենք գեղեցիկը, ծանոթանում՝ տարբեր ժողովուրդների ավանդույթներին ու ծեսերին:

Ցուցադրել ավելի
Back to top button