Այնտեղ, որտեղ հնչում է ռադիոյի ձայնը, երբեք ձեզ միայնակ չեք զգա։ Եթե համամիտ եք այս խոսքերի հետ, ուրեմն միացեք Զարթուցիչի այսօրվա եթերին:
Մեզ ծանոթ ու անծանոթ ռադիոկայաններից շատերն այսօր նշում են Ռադիոյի օրը։ Շատ ենք պատմել այս մասին, բայց օրը լավ առիթ է ևս մեկ անգամ հիշելու ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովին։
Հեռավոր 1895 թվականին, 130 տարի առաջ մայիսի 7-ին նա ներկայացրել է իր հայտնագործությունը՝ աշխարհում առաջին ռադիոընդունիչն ու իրականացրել՝ առաջին ռադիոկապը։ Բայց այստեղ պետք է հիշենք նաև մեկ այլ գյուտարարի անուն՝ իտալացի ռադիոինժեներ Գուլիերմո Մարկոնիին, որը դեռ Պոպովից առաջ է իրականացրել առաջին ռադիոկապը։
Ու չնայած, այս հարցի շուրջ վեճերը չեն դադարում՝ թե ով է եղել առաջինը, բայց ավանդույթի համաձայն մայիսի 7-ին շատ ռադիոկայաններ նշում են ռաադիոյի օրը։ Դե իսկ Հայաստանի Հանրային ռադիոն ձեզ հետ է արդեն 99 տարի։ Երևանի ձայնն առաջին անգամ եթերում հնչել է 1926թ. սեպտեմբերի 1-ին։ Հաջորդ տարի Հայկական ռադիոն կտոնի իր 100 ամյակը։
Հաղորդման ընթացքում «Զարթուցիչ»-ի պատանի հաղորդավարները միմյանց պատմում են, թե ինչպես մի օր հայտնվեցին ռադիոյում՝ միկրոֆոնի առաջ ու ինչ է փոխել ռադիոն իրենց կյանքում։





