Զարթուցիչ

Hooverphonic խմբի երգերը՝ Թումոյի բենդերի կողմից. Զարթուցիչ

Բելգիական Hooverphonic խմբի և Թումոյի «Ուրու», «Կանգուն» ու «Զրանգի» ուսանողական բենդերի երգերը համատեղվել էին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բեմում։ Աշխարհահռչակ խմբի անդամները Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքի հետ մայիսի 6-ին շրջել են Թումոյում, իսկ հյուրերի համար Թումոյի ուսանողական բենդերը կատարել են նրանց ամենահայտնի հիթերի քավր տարբերակները, ինչպես նաև իրենց երգացանկից երգեր։

Ելույթից հետո թումոցիները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել և անմիջականորեն շփվել խմբի անդամների հետ: Համերգի մասին զրուցել ենք նաև Թումո կենտրոնի հանրային կապերի, միջոցառումների և հաղորդակցության բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանի հետ, որի ամբողջական տարբերակը կարող եք լսել Զարթուցիչի մեր այսօրվա էպիզոդում։

Ցուցադրել ավելի
Back to top button