Այսօր՝ մայիսի 20-ին է նշվում նաև Մեղուների համաշխարհային օրը։ Այո՜, այս փոքրիկ, բայց աշխատասեր միջատների գործը ոչ միայն բույսերի փոշոտումն է, այլև՝ հենց մեղուներից է կախված մեր սննդային շղթայի մի մեծ մասը։
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես ենք իմանում՝ որքան է մեկ կիլոգրամը, մեկ մետրը, կամ նույնիսկ՝ մեկ վայրկյանը։ Այս ամենը հնարավոր է՝ շնորհիվ չափագիտության։
Մայիսի 20-ը Չափագիտության համաշխարհային օրն է։ Գիտության մի ճյուղի, որը կյանքի ամենատարբեր ոլորտներում ապահովում է ճշտություն և հուսալիություն։
Դե ինչ, այսօր՝ մայիսի 20-ին է նշվում նաև Մեղուների համաշխարհային օրը։ Այո՜, այս փոքրիկ, բայց աշխատասեր միջատների գործը ոչ միայն բույսերի փոշոտումն է, այլև՝ հենց մեղուներից է կախված մեր սննդային շղթայի մի մեծ մասը։
Ինչպես նշեցինք հաղորդման սկզբում այսօր մեղուների համաշխարհային օրն է, որը սահմանվել է 2017 թվականի դեկտեմբերին ընդունված բանաձևով՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից։ Մեղվի համաշխարհային օրը ընդգծում է այս միջատների կարևոր դերը փոշոտման, բերքատվության բարձրացման և պարենային անվտանգության հարցերում։
Ի դեպ, օրն ընտրվել է՝ ի հիշատակ ականավոր մեղվաբույծներից և նորարարներից մեկի՝ Անտոն Յանշայի, որը համարվում է ժամանակակից մեղվաբուծության հիմնադիրներից մեկը։ Սլովենիայում ծնված մեղվաբույծը զգալի հաջողություններից հետո ոլորտի մասին նույնիսկ տպագրել է ձեռնարկ՝ գերմաներենով։
Այսպիսով, Մեղուների համաշխարահյին օրվա նպատակն է՝ ընդգծել մեղուների ներդրումը գյուղատնտեսական մշակաբույսերի փոշոտման գործընթացներում, այսինքն՝ կարևորել նրանց դերը բուսաբուծության, այգեգործության, բանջարաբուծության և գյուղատնտեսության այլ ճյուղերի մեջ։
Առանց փոշոտողների աշխարհը կզրկվեր սննդային բազմազանությունից։ Մրգերն ու բանջարեղենը, ուղղակիորեն կախված են փոշոտողներից։ Մի պահ պատկերացնենք․․․ ո՛չ շոկոլադ, ո՛չ ելակ, ո՛չ միրգ, ո՛չ բանջարեղեն։ Ի դեպ, փոշոտողները ոչ միայն նպաստում են մրգերի, ընկույզների և սերմերի առատությանը, այլև՝ բազմազանությանն ու որակին, որոնք կարևոր են մեր սննդի համար։ Սննդից բացի, այս միջատները նաև անմիջականորեն նպաստում են դեղամիջոցների, կենսավառելիքի, տեքստիլի և շինանյութերի ստեղծմանը։
Սիրելի ռադիոլսողներ, խոսեցինք Մեղուների համաշխարհային օրվա մասին, իսկ այժմ ժամանակն է լսելու մասնագետին՝ մեղվաբույծ Մարիանա Ավետիսյանին։





