Պստիկաշեն

Բարև՛, մե՛ծ արձակուրդ․․․

Ամեն տարի այս օրերին, երբ բնությունը ծաղկում է, վառ կանաչ խոտը, գույնզգույն ծաղիկներն ու ծաղկած թփերը զարդարում են մեր հայրենիքի լեռներն ու դաշտերը, ես Պստիկաշեն եկող իմ կրտսեր գործընկերներին հարցնում եմ․ «Եթե հեռու մի երկրից ձեզ հյուր գա ձեզ տարեկից մի ընկեր և խնդրի, որ ամառային մեծ արձակուրդի ընթացքում մի քանի օրով միասին գնաք ճամփորդելու Հայաստանում,  և դուք իրեն ծանոթացնեք ձեր հայրենիքի հետ, ու՞ր կառաջարկեիք գնալ և ինչու՞»։

Այսօր էլ այս հարցը տալիս եմ Նարեին և Արևին՝ նախապես նրանց հետ քննարկելով մեկ այլ հարց ևս․ արձակուրդին «մեծ» բառը սազու՞մ է։ Դուք էլ ձեր կարծիքն ասեք, սիրելի՛ պստիկաշենցիներ, իսկ հետո միացեք այն ճամփորդությանը, որն առաջարկում են Նարեն և Արևը։

Ցուցադրել ավելի
Back to top button