Բոլորիդ հրավիրում ենք «Զարթուցիչի» հյուրասրահ։ Մեր հյուրերը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաներ Աննան, Ամալին և Տաթևն են։ Նրանք եկել են պատմելու «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի կազմակերպած «Երգով ու սիրով» 5-րդ հոբելյանական փառատոնի մասին, որն անցկացվեց Սյունիքի մարզկենտրոն Կապանում մայիսի 8-11-ն ընկած ժամանակահատվածում։
Չենք մոռանա նաև բացել օրացույցի այսօրվա էջն ու անպայման հիշեցնել բոլորիդ, որ մայիսի 22-ը Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է․․․





