Երբևէ մտածե՞լ եք՝ ինչ է լինում աղբի հետ, երբ այն տանից դուրս ենք հանում։ Արդյոք մտածո՞ւմ ենք՝ ուր են հասնում պլաստիկն ու պոլիէթիլենը։ Չէ՞ որ յուրաքանչյուր փոքր որոշում կարող է մեծ ազդեցություն ունենալ բնության վրա: Այսօր մեր խոշորացույցի տակ են թափոնների տեսակավորումն ու կառավարումը:
Թափոնները ոչ միայն կենցաղային խնդիր են, այլև հնարավորություն՝ մտածելու մեր շրջակա միջավայրի և ապագա սերունդների հանդեպ ունեցած պատասխանատվության մասին։ Ռադիո Արևիկի տաղավարում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի թափոնների կառավարման քաղաքականության ծրագրի շրջանակում ավագ փորձագետ Դավիթ Մարկոսյանը՝ ում հետ այսօր կփորձենք հասկանալ, թե ինչ դեր ունեն վերամշակումը, էկոկրթությունը և համայնքային ներգրավվածությունը՝ մաքուր ու առողջ միջավայր ձևավորելու գործում։






