Այսօր Վազքի համաշխարհային օրն է։ Այն նշվում է ամեն տարի հունիսի առաջին չորեքշաբթի օրը՝ խրախուսելով մարդկանց զբաղվել վազքով և առողջ ապրելակերպով։ Հին հույներն ասում էին, եթե ցանկանում եք ուժեղ, խելացի ու գեղեցիկ լինել՝ վազեք։ Եվ իսկապես, վազքը առողջ ու գեղեցիկ մարմին ունենալու հիանալի ու նաև անվճար միջոց է։ Այն օգնում է ազատվել սթրեսից ու հոգնածությունից։
Վազելիս նաև արտադրվում է էնդորֆին, որն ինչպես գիտենք, «երջանկության հորմոն» է համարվում։ Վազքը նաև բարերար է ազդում կենտրոնական նյարդային համակարգի վրա և նպաստում է իմունիտետի բարձրացմանը։ Եվ ուրեմն, առաջարկում ենք չզլանալ ու շաբաթվա ընթացքում երկու, երեք անգամ վազել։
Իսկ մինչ այդ, մենք ձեզ կպատմենք Հայաստանի պատմության թանգարանի ամառային դպրոցի մասին, որտեղ կարող եք շատ հետաքրքիր ծրագրերի մասնակցել։ Մեր հյուրն է թանգարանի կրթական ծրագրերի մասնագետ Լուսինե Ավանեսյանը։





