Պստիկաշեն

Ի՞նչ են անում դիվանագետները. Պստիկաշեն

«Դիվանագետներն այնպես են անում, որ պատերազմներ չլինեն», — ասում է իմ նոր ընկերը՝ Նոյը, որը 5,5 տարեկան է, այս սեպտեմբերին կդառնա դպրոցական և երազում է տիեզերագնաց դառնալ։ Բայց, եթե տիեզերագնաց չդառնա, ապա կդառնա դիվանագետ և կդադարեցնի պատերազմները։

Տիեզերագնաց դառնալու մասին Նոյի քույրիկ Շողերն էլ է երազում․ հատկապես ուզում է հասնել Պլուտոնին և պարզել՝ ի վերջո Պլուտոնը մոլորա՞կ է, թե՞ ոչ։

«Տիեզերքում մի քիչ վախենալու բաներ էլ կան», — ասում է Շողերը՝ նկատի ունենալով սև խոռոչները։ Բայց Շողերն էլ, Նոյի պես, տիեզերագնաց չդառնալու դեպքում այլ նախընտրած մասնագիտություն ունի․ դիզայներ կդառնա։

Բայց մինչև տիեզերագնաց, դիվանագետ ու դիզայներ դառնալը, իհարկե, շատ ժամանակ կա։ Դեռ դպրոց պիտի գնա Նոյը, դպրոցում շարունակի լավ սովորել Շողերը, դեռ լողի ու կավագործության պիտի գնան երկուսն էլ, պիտի շատ գրքեր կարդան և էլի շա՜տ բաներ կան անելու։

Ցուցադրել ավելի
Back to top button