Լուրեր

Ազատ ոճային ըմբիշները 1 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամները 1 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Իտալիայի Կաորլե քաղաքում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը:

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթողի կոչմանն արժանացել է 57 կգ քաշային Էրիկ Պապիկյանը՝ եզրափակչում առավելության հասնելով Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տիգրան Կոլոտյանի նկատմամբ։

Պատվո հարթակի երկրորդ աստիճանին է կանգնել նաև 75 կգ քաշային Արթուր Մկրտչյանը:

Հայաստանի թիմի կազմում բրոնզե մեդալներ են նվաճել 44 կգ քաշային Արեն Փիրուզյանը, 52 կգ քաշային Արեն Միրզոյանը և 62 կգ քաշային Համլետ Անտոնյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button