Էկոակումբ

«Բնապահպանական հեքիաթ-կոմիքսների» գրքի շնորհանդեսին. Էկոակումբ

Հեքիաթ–կոմիքսների մրցույթ՝ բնապահպանական թեմաներով։ Նախաձեռնություն, որը միավորում է բնապահպանական արժեքներն ու ստեղծագործելու կարողությունը։ Հավանաբար ձեզ ծանոթ է թեման, քանի որ միասին գրեթե ամբողջությամբ հետևել ու լուսաբանել ենք մրցույթի սկիզբն ու ընթացքը և հիմա ժամանակն է՝ ամփոփելու մրցույթի արդյունքներն ու պարզելու՝ ով է հաղթողը։ Էկոակումբի հերթական հաղորդմանը անդրադառնալու ենք հեքիաթ–կոմիքսների մրցույթի ավարտին, քանի որ մոտեցավ ավարտին ևս մեկ բնապահպանական մրցույթ, որի շրջանակներում պատանիները հնարավորություն ունեցան ոչ միայն առավել լավ ծանոթանալու էկոլոգիական հիմնախնդիրներին, այլև՝ գտնելու բնապահպանական և կրեատիվ լուծումներ՝ իրենց հեքիաթ-կոմիքսների միջոցով։ Լսենք «Շրջակա միջավայր և առողջություն» հասարակական կազմակերպության ղեկավար Լիանա Մարգարյանին, ծրագրերի օգնական ու կոմիքսների պատրաստման պատասխանատու Վանուհի Առաքելյանին և մրցույթի հաղթող Մանե Անդրեասյանին:

Ցուցադրել ավելի
Back to top button