Երբ խոսում ենք գյուղատնտեսության մասին, սովորաբար մտածում ենք բերքի, եկամտի և մեր սննդի մասին։ Բայց հազվադեպ ենք կանգ առնում ու հարցնում՝ ինչ է տեղի ունենում հողի, ջրի և շրջակա միջավայրի հետ՝ այդ ամբողջ գործընթացի ընթացքում։
Էկոակումբի այս հաղորդումը օրգանական գյուղատնտեսության մասին է, որն առաջարկում է մի մոտեցում, որը չի վնասում բնությանն ու շրջակա միջավայրին: Փորձել ենք հասկանալ՝ ի՞նչ է իրականում օրգանական գյուղատնտեսությունը, որքանո՞վ է այն կիրառելի մեր օրերում և արդյոք կարո՞ղ է լինել միջավայրը չվնասելու գործնական և բարձր արդյունավետության լուծում: Տաղավարում է միջատաբան և բույսերի պաշտպան Մարգարիտ Տիգրանյանը:





