Արագիլները Հայաստանում տարածված, միգրացիա կատարող թռչուններ են, որոնք ամեն տարի վերադառնում են, վերանորոգում են հին բները, իսկ երիտասարդ թռչունները կառուցում են նորերը։ Արագիլները կարևոր դեր ունեն էկոհամակարգում և հաճախ համարվում են նաև՝ մարդու հարևանությամբ ապրող տեսակներ։
Լինում են դեպքեր, երբ որոշ արագիլներ ձմռանը չեն չվում։ Ինչո՞ւ է դա տեղի ունենում և ի՞նչ հետևանքներ կարող է թողնել։ Այս և այլ հարցերի մասին եկել է խոսելու՝ Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնի աշխատակից, թռչնաբան Մանան Ասիկյանը, որը մեզ կպատմի նաև՝ արագիլների կենսակերպի, միգրացիայի և նրանց պահպանության հետ կապված մի քանի հետաքրքիր փաստեր։





