Նկարում ենք մեկ Հայաստան

«Կաքավաձոր․ տոկունության և ազգային ոգու գյուղը». Նկարում ենք մեկ Հայաստան

Կաքավաձորը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Արագած լեռան լանջին։ Գյուղի նախնիների մեծ մասը գաղթել է Արևմտյան Հայաստանից՝ հիմնականում Մուշի, Սասունի և Ալաշկերտի գավառներից 1915-1920 թվականներին: « Լինելով սասունցի՝ մենք պահպանում ենք մեր ազգային երգն ու պարը: Տարբեր առիթների ժամանակ հավաքվում ենք և պարում քոչարի, մայրոքե, յարխուշտա, որոնք մեր տոկունության և ուժի խորհրդանիշն են»,- պատմում է Գայանեն ու ավելացնում, որ լինել կաքավաձորցի նշանակում է լինել տոկուն, արի, չվախենալ ոչնչից և միշտ լինել մեր նախնիներին արժանի զավակներ:

Ցուցադրել ավելի
Back to top button