Զարթուցիչի հյուրասրահում ծանոթանալու ենք «Կատալիստ» ակադեմայի հետ, որն իր տեսակով, կարելի է ասել, անձնային զարգացման և բիզնես կրթության ակադեմիա է։ Այստեղ սովորելու են գալիս այն պատանիներն ու երիտասարդները, որոնք ուզում են ինքաճանաչման միջոցով հասնել մեծ նպատակների, ձեռք բերել հաղորդակցման և միջանձնային հմտություններ, ունենալ և կյանքի կոչել նոր գաղափարներ, ձեռք բերել քննադատական մտածողություն, մի խոսքով ՝ այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն հաջողությունների հասնել։ Թե ինչպես կպատմեն «Կատալիստ» ակադեմիայի համահիմնադիր Պարույր Ծատուրյանը և ակադեմիայի անդամ, սենիոր կատալիստ Անժելա Քեթենջյանը։
մեկ րոպեից էլ քիչ





