Հայտնի մարդկանցից այս օրն են ծնվել՝ իտալացի մեծ նկարիչ Միքելանջելոն, կոլումբիացի գրող Գաբրել Գարսիա Մարկեսը և առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան։
Առցանց օրացույցից տեղեկանում ենք նաև, որ մարտի 6-ին իրենց մասնագիտական տոնն են նշում ատամնաբույժները, իսկ 1902 թվականի այս օրը հիմնադրվել է Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբը։
Ի դեպ, Real բառն առաջացել է իտալերեն royal բառից, որը նշանակում է արքայական։ Այն ակումբին շնորհվել է Ալֆոնսո XIII թագավորի կողմից։
Հաղորդման երկրորդ հատվածում պատրաստվեք ռադիո-խաղի։ Կարճ հարց ու պատասխանը կօգնի մարզել միտքն ու աշխույժ տրամադրությամբ սկսել օրը։





