
Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն: Այս մասին հայտնում են երևանի քաղաքապետարանից՝ ընդգծելով, որ տվյալ փողոցների փակ լինելը պայմանավորված է Երևանի ռեստորանային օրեր «ՌեստոՖեստ» 2024 փառատոնի կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու և անցկացնելու հանգամանքով:
«Հուլիսի 18-22-ը ժամը 07:00-ն բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար փակ կլինեն Փարպեցի փողոցից մինչև Թումանյան փող.- Սարյան փող. խաչմերուկ, և Բաղրամյան պող.-Մոսկովյան փող. հատվածից մինչև Մոսկովյան փող.- Թումանյան փող. խաչմերուկ հատվածները»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

