Լուրեր

Բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում

Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը սկսել է իր ելույթները Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում: Առաջին խաղում մեր ընտրանին 88:72 հաշվով հաղթել է Մոլդովայի հավաքականին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Վիլյամ Ղարաբեկյանն էր՝ վաստակած 20 միավորով: Նա նաև 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 25-ին` մրցելով Ադրբեջանի հետ:

Նշենք, որ կանանց Մ18 տարեկանների հավաքականն էլ հուլիսի 23-ից 28-ը Կոսովոյում մասնակցում է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումներին: Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 68:77 հաշվով պարտվել է Վրաստանի թիմին:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Լիա Կրումյան էր՝ վաստակած 24 միավորով: Նա նաև 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 24-ին՝ մրցելով Ալբանիայի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button