Վերցրեք ձեր մեկ բաժակ թեյը, սուրճը, հյութը՝ մի խոսքով այն, ինչ սիրում եք խմել առավոտյան և համեցեք մեր հյուրասրահ․ այս առավոտի մեր հյուրը Երևանի պատմության թանգարանի էքսկուրսիոն և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մարինա Խաչմանուկյանն է, իսկ մեր զրույցի առանցքում տիկնիկներն են․ այն տիկնիկերը, որոնք անցած դեկտեմբերին հայտնվեցին Երևանի պատմության թանգարանում որպես ժամանակավոր ցուցադրության նմուշներ, իսկ հիմա արդեն Երևանի պատմության թանգարանի մշտական ցուցադրության մասն են և միշտ սիրով, անհամաբեր, կարոտած սպասում են իրենց այցելուներին․․․
Տիկին Խաչմանուկյանն այս անգամ էլ մեզ հյուր է եկել տիկնիկային հետաքրքիր պատմություններով․․․





