Զարթուցիչ

Արձակուրդի ավարտին դեռ մեկ ամիս էլ կա․ Զարթուցիչ

Արդեն օգոստո՞սն է՝ կմտածեք շատերդ՝ տխրելեվ, որ արձակուրդի երկու ամիսն արդեն անցել է․․․Բայց կարելի է նաև այլ հաշվարկ անել և ասել՝ «Ու՜խ, դեռ օգոստոսն է, արձակուրդի ավարտին դեռ մեկ ամիս էլ կա»․․․Ու մեկ ամիսն իհարկե, քիչ ժամանակ չէ արձակուրդային ծրագրերն իրագործելու համար․․․

Հրաշալի օգոստոս և ժամանակն արդյունավետ օգտագործելու ունակություն ենք մաղթում բոլորիս․․․Այդ ունակությունը շա՜տ պետք է, որ հետո՝ մեկ ամիս անց, չասենք․ ափսոս, արձակուրդն անցավ ու ես ոչինչ չհասցրի անել․․․

Ամառային դպրոցները հետաքրքիր և ուրախ ամառվա մասն են։ Ավագ դպրոոցների և ուսումնարանների աշակերտների համար ամառային դպրոցի նոր ծրագիր է ներկայացնում ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը։ Եթե հետաքրքրված եք աշխարհագրությամբ ու երկրաբանությամբ, այս տեղեկությունը ձեզ կարող է օգտակար լինել։

Ամառային այս դպրոցի աշխատանքը կմեկնարկի օգոստոսի 19-ին և կտևի մեկ շաբաթ։ Նպատակը ավագ դպրոցների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներին մասնագիտական կողմնորոշման հարցում օգտակար լինելն է և նրանց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանությոն ֆակուլտետի աշխատանքին, կրթական ծրագրերին և հնարավորություններին ծանոթացնելը։

Դպրոցի նախաձեռնող խումբը վստահեցնում է, որ բացի մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշման հարցում օգտակար լինելուց, այս ամառային դպրոցն իր մասնակիցներին տալու է «լավ ու բարի հիշողություններ, նոր հնարավորություն ու փորձ, ամուր կապեր ֆակուլտետի հետ, ապագա համալսարանական գաղափարակից ընկերներ»։

Հետաքրքրե՞ց այս տեղեկությունը ձեզ, տղաներ ու աղջիկներ։ Եթե այո, ուրեմն հիշեք, որ ամառային այս դպրոցին մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 15-ն է։

Ցուցադրել ավելի
Back to top button