Ծաղկափոշու դրական ազդեցությունների ու թե՛ բժշկական և թե՛ կոսմետոլոգիական լայն կիրառությունների մասին, կարծում եմ, շատերս ենք լսել։ Էկոակումբի այսօրվա թեման ծաղկափոշու դրական ու բացասական կողմերի, ալերգիկ ռեակցիաներ առաջացնելուն զուգահեռ առողջարար մի շարք հատկությունների, ինչպես նաև՝ իրականացվող վերջին հետազոտությունների ու ծաղկափոշուց մեղրի ստացման մասին է։
Ռադիո Արևիկի տաղավարում է՝ Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի բարձրակարգ բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի կրտսեր գիտաշխատող Ալվարդ Մուրադյանը։





