Զարթուցիչ

Հայկական մամուլի օրը. Զարթուցիչ

Հայաստանում այսօր նշվում է Հայկական մամուլի օրը։ 

Հիշեցնենք, որ 1794թ. հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում   տպագրվել է հայկական առաջին ամսագիրը՝ «Ազդարարը»։ Եվ, ի հիշատակ այդ օրվան՝ 2004թ. ապրիլի 22-ին Հայաստանի կառավարությունը որոշել է հոկտեմբերի 16-ը նշել որպես Հայկական մամուլի օր:

Օրվա առթիվ շնորհավորում ենք մեր  գործընկերներին և աշխատանքային լավ օր մաղթում բոլոր լրատվամիջոցներին:

Մի լուր էր միջազգային լրահոսից:

Դանիայի դպրոցներում այսուհետ կարգելվի   սմարթֆոնների օգտագործումը։ Նշենք, որ Դանիան համարվում է կրթության մեջ թվային գործիքներ կիրառող երկրներից մեկը, սակայն այժմ, առաջին երկրներից է, որ դպրոցներում իրականացնում «դպրոցներ՝ առանց բջջային սարքերի» քաղաքականությունն ու պահանջում է աշակերտներից մինչև ուսումնական օրվա ավարտը հանձնել հեռախոսները: Դպրոցի ուսուցիչները բողոքել են, որ հեռախոսների անսահմանափակ գործածումը վնասում է աշակերտներին:

Ցուցադրել ավելի
Back to top button